Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Ընկերության մասին




«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ  («ԱրմենՏել»)

 

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։

 


«ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ողջ տարածքում մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է Ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով:


2007 թ.-ից ընկերությունը շարունակաբար զարգացնում է լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայությունները ADSL տեխնոլոգիայով (Hi-Line), իսկ 2012 թ.-ի մարտից ընկերությունը կոմերցիոն շահագործման հանձնեց Ինտերնետ հասանելիության ծառայությունը FTTB տեխնոլոգիայով (Hi-Line Optic), որին միանալու հնարավորություն առաջինը ստացան Գյումրի քաղաքի բնակիչները։


2008 թ.-ին «ԱրմենՏել»-ը հանդիսացավ առաջին բջջային օպերատորը, որը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում առաջին 3G երրորդ սերնդի բջջային ցանցը։  Beeline 3G ցանցն ընդգրկում է ավելի քան հարյուր հիսուն Հայաստանի բնակավայր՝ 2.9 միլիոն բնակչությամբ։ Օրեցօր աճում է շարժական ինտերնետի օգտագործումը. վերջին երեք տարիների ընթացքում շարժական ինտերնետի տրաֆիկն աճել է 291 անգամ։


Ընկերությունը ծառայությունների լայն ցանկ է առաջարկում կորպորատիվ հաճախորդներին: Մասնավորապես, կորպորատիվ խնդիրներ լուծելու նպատակով «ԱրմենՏել»-ն առաջարկում է ընկերություններին ստեղծել տվյալների փոխանցման կորպորատիվ ցանցեր` օգտագործելով Beeline հուսալի CDN ենթակառուցվածքը 1 Գբիթ/վրկ թողունակությամբ:


2013թ–ի վերջի դրությամբ Երևանի քաղաքային հեռախոսակապը թվայնացված է 100%–ով։ Ընդհանուր առմամբ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։ Բաժանորդային ցանցի մալուխների ենթակառուցվածքների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ։

 

 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:


Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016