Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Կորպորատիվ պատասխանատվություն




Այսօր «ԱրմենՏել»-ը, որպես Հայաստանի կապի ինտեգրված օպերատոր, մասնակցում է սոցիալական խնդիրների լուծմանը և իր դերն է տեսնում երկրի ներդաշնակ զարգացմանն ամեն կերպ աջակելու գործում: Ընկերությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունն իրականացնում է «Beeline հանուն Հայաստանի պայծառ ապագայի» խորագրի ներքո, որը ընկերության գլոբալ ռազմավարության մի մասն է:

 

Մեր սկզբունքները`

Արժեքականություն

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առավել նշանակալի ուղղությունները սահմանելու համար Ընկերությունը ուսումնասիրում է հասարակական պահանջները, հաղորդակցվում է կարծիքների առաջնորդների, պետական իշխանության ներկայացուցիչների հետ` երկրում սուր սոցիալական հարցերի լուծման մեջ առավելագույն ներդրում ունենալու համար:

 

Համակարգվածություն

  • Մենք պատասխանատվություն ենք կրում անցյալ, ընթացիկ գործունեության և ապագա ազդեցության համար արտաքին աշխարհի վրա,
  • Սոցիալապես պատասխանատու մոտեցումը ինգրված է ընկերության բիզնես գործընթացներում,
  • Մեր սոցիալական ռազմավարության իրականացման հարցում մենք հավատարիմ ենք ընտրված ուղղություններին,
  • Մեր սոցիալական գործունեությունը կանոնավոր բնույթ է կրում:

 

Հրապարակայնություն

Մենք հրապարակում ենք իրականացված բոլոր սոցիալական նախագծերի մասին տեղեկատվությունը և բաց ենք սոցիալական նախագծերում շահագրգիռ կողմերի հետ երկխոսության համար: 2011 թ.-ի արդյունքներով ընկերությունը հրատարակել է առաջին սոցիալական հաշվետվությունները ԱՊՀ երկրների և Վրաստանի մասով:

 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղությունները

1. Ընկերությունը շուկայում

  • Ներդրումներ երկրի տնտեսության մեջ, ոլորտի զարգացում
  • Պարզություն, հրապարակայնություն, բարոյականություն
  • Բարձրորակ ծառայությունների և սպասարկման մատուցում

     - Շարժական կապի գրագիտություն
     - Շարժական կապի էթիկա

  • Աշխատատեղերի ստեղծում, արժանավայել աշխատանքային պայմանների ապահովում

 

2. Ընկերությունը և հասարակությունը

  • Աջակցություն կրթությանը 
  • Աջակցություն ազգային արժեքներին
  • Աջակցություն հասարակության սոցիալապես անպաշտպան շերտերին

 

 

3. Ընկերությունը և շրջակա միջավայրը

  • Հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ և մասնակցություն շրջակա միջավայրի պահպանմանը  
  • Մարդու առողջության վրա բջջային կապի ազդեցության հարցերի ուսումնասիրություն

Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016