Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Մրցույթներ




«ԱրմենՏել» ՓԲԸ Գործառնությունների աջակցման տնօրինությունը համագործակցության է հրավիրում մատակարարներին և կապալառուներին (այսուհետ՝ Մատակարարներ): Հետաքրքրող աշխատանքների և ծառայությունների տեսակները նշված են  «Պոտենցիալ մատակարարի հարցաթերթիկում» (այսուհետ՝ Հարցաթերթիկ):


Ընդգրկվելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ պոտենցիալ մատակարարների ցուցակում, որոնց Գործառնությունների աջակցման տնօրինությունը հրավիրում է մասնակցել  մրցութային/տենդերային միջոցառումներին, Մատակարարը պետք է՝


1. լրացնի Հարցաթերթիկը,
2. ուղարկի լրացված Հարցաթերթիկը (Excel ձևաչափով առանձին ֆայլ) էլեկտրոնային փոստի հասցեին:


Հարցաթերթիկի ուղարկման պահից 20 աշխատանքային օրից ոչ ուշ ժամկետում Հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի կոնտակտային հասցեով Մատակարարին կուղարկվի՝


• «ԱրմենՏել» ՓԲԸ պոտենցիալ մատակարարների ցուցակում Մատակարարին ընդգրկելու մասին ծանուցում
• կամ «ԱրմենՏել» ՓԲԸ պոտենցիալ մատակարարների ցուցակում Մատակարարին ընդգրկելը մերժելու մասին ծանուցում՝ նման որոշման ընդունման պատճառների նշմամբ:


Պոտենցիալ մատակարարների ցուցակում չընդգրկված Մատակարարը կարող է իր հարցաթերթիկը նորից ուսումնասիրման ուղարկել մերժման պատճառները վերացնելուց հետո: Բացառություն են կազմում այն Մատակարարները, որոնց պարագայում հայտնաբերվել է ոչ հավաստի տեղեկատվության տրամադրման փաստ:

 
Ուշադրություն՝

 

Գործառնությունների աջակցման տնօրինությունը կդիտարկի միայն ամբողջությամբ լրացված Հարցաթերթիկները, որոնց ձևաչափը լիովին համապատասխանում է սահմանված պահանջներին:  փոստային հասցեով ստացված ցանկացած այլ տեղեկատվություն կջնջվի:

Սույն հրավերը բաց տենդերի կամ մրցույթի անցկացման մասին ծանուցում չի հանդիսանում և համապատասխանաբար, տվյալ հոդվածներով նախատեսված պարտավորություններ չի առաջացնում «ԱրմենՏել» ՓԲԸ համար:

 

 

 «ԱրմենՏել» ՓԲԸ մատակարարի ընտրության ընթացակարգ (Ֆիքսված կապ)

 

 «ԱրմենՏել» ՓԲԸ մատակարարի ընտրության ընթացակարգ (Բջջային կապ)

 

 Մատակարարների վարքագծի կանոնագիրք


Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016