Ընկերություն հաջողակ աշխատակիցների
համար
«ՎիմպելԿոմ Լթդ.» Ընկերությունների խումբը, որը «Բիլայն», «Կիևսթար»,
«djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink»,
«Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո աշխարհի 19 երկրում
հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կապի` աշխարհի
խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է
հանդիսանում:
2011 թ.-ի սեպտեմբերի 30 դրությամբ ընկերության բաժանորդների
ընդհանուր թիվը կազմել է 199 մլն.:
«ՎիմպելԿոմ Լթդ.» թիմը միավորում է ավելի քան 70 000 պրոֆեսիոնալ
ամբողջ աշխարհից: Մեր առաքելությունն է օգնել մարդկանց հաճույք ստանալ
շփումից, ազատ զգալ ժամանակի ու տարածության մեջ:
Մեզ ոգեշնչում է ապագան և հնարավորությունները,
որոնք բացվում են մեր առջև: Մենք միշտ սատարում ենք նոր գաղափարներին:
Մենք աշխատում ենք ստեղծագործական և խանդավառ մթնոլորտում:
Մենք կարող ենք հպարտանալ սեփական կորպորատիվ համալսարանով,
աշխատակիցների կարիերայի աճի ու զարգացման
հնարավորություններով:
Մենք բարձր ենք գնահատում մեր աշխատակիցների ներդրումը ընկերության
ընդհանուր հաջողության գործում և լավագույն աշխատակիցներին կորպորատիվ
պարգևներ ենք շնորհում ակնառու նվաճումների և հարցերի լուծման
նորարարական մոտեցման համար:
Եթե դուք նպատակասլաց եք, հավակնոտ, ակտիվ և ստեղծագործ մոտեցում
ունեք, նպատակադրված եք աճել ու զարգանալ միջազգային ընկերությունում,
միացեք մեր թիմին:
Ծանոթացե՛ք այսօր առկա մեր թափուր
աշխատատեղերին:
Հետաքրքրե՞ց: Ուղարկե՛ք ձեր ռեզյումեն
հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
ՀՀ, ք. Երևան 0014, Ահարոնյան փ.
2
կամ էլեկտրոնային փոստի
հասցեով` hrm@beeline.am:
Նամակի վերնագրում նշելով այն պաշտոնի
անունը, որին հավակնում եք:
Ձեր ուղարկած ինքնակենսագրությունը
(CV/Resume), որոնք չեն ընտրվել, կրկին վերանայվում են, երբ
Ընկերերությունում այլ թափուր աշխատատեղեր են առաջանում: Դա նշանակում
է, որ Ձեր անձնական տվյալները մեզ համար մնում են ակտուալ: