Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Թափուր աշխատատեղեր




Տրանսֆորմացիոն նախագծերի մենեջեր

Տնօրինություն`

Տրանսֆորմացիայի ծառայություն, Գլխավոր տնօրինություն

 

Հիմնական պարտականություններ`

  • Իրականացնել վերլուծություն` հիմք ընդունելով ընկերության նպատակները, ռազմավարությունը և գործունեությունը;
  • Մշակել նախագծի պլանը` հետևելով իրականացված աշխատանքների ընթացքին;
  • Կոորդինացնել նախագծի լոկալ թիմերի և ներքին ռեսուրսների աշխատանքները, գնահատել վերջիններիս ճշգրիտ վերաբաշխումը;
  • Սահմանել նախագծի խնդիրները և նպատակները` բոլոր  շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ապահովելով նախագծի տեխնիկական իրականացումը;
  • Կիրառել համապատասխան ստուգման մեթոդներ`նախագծի ծավալը, ժամանակացույցը և ծախսերը կառավարելու նպատակով;
  • Գնահատել նախագծի արդյունքները` համապատասխան համակարգերի և գործիքների կիրառմամբ;
  • Ընկերության արդյունքները գնահատելու նպատակով առաջադրել ռազմավարություն, մշակել քաղաքականություն և ընթացակարգեր;  
  • Նախագծի ռիսկերի նվազեցման նպատակով կատարել ռիսկերի կառավարում;
  • Բացահայտել խնդիրները, գնահատել տենդենցները և կանխորոշել պահանջները;
  • Պահանջների կանխատեսման միջոցով ապահովել ֆինանսական արդյունքների կատարումը. տարեկան բյուջեի մշակում, ծախսերի պլանավորում, տարբերությունների վերլուծություն;
  • Իրականացնել փոփոխություններ`նախագծի իրականացման ողջ ընթացքում:   

 

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն ԻՏ, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում:

 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Համագործակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  • Հաշվետվությունների և շնորհանդեսների վարման ունակություններ;
  • Կազմակերպչական առանձնահատուկ ունակություններ, ուշադրություն մանրուքներին և միաժամանակյա զվաղվածության ունակություններ;
  • Կրիտիկական մտածողություն, խնդիրները լուծելու կարողություն և որոշումներ կայացնելու ունակություններ;
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն և  պրոակտիվություն;
  • Անկախ և բազմազան թիմերում աշխատելու կարողություն;
  • Արագընթաց զարգացող միջավայրում կողմնորոշվելու ճկունություն;
  • Microsoft Office-ի գերազանց իմացություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների սահուն իմացություն:     

 

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Ծրագրերի կառավարման ոլորտում;
  • PMP կամ Lean որակավորումները դիտվում են որպես առավելություն;
  • Հեռահաղորդակցության բնագավառում նախկին փորձը ողջունելի է:

 

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Բժշկական ապահովագրություն:

 

Հայտերն ընդունվում են մինչև համապատասխան թեկնածուի ընտրությունը:

 

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am


< վերադարձ

Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016