Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Թափուր աշխատատեղեր




Նախագծերի կառավարման մենեջեր

Տնօրինություն`

Մարքեթինգի ծառայություն, Կոմերցիոն տնօրինություն

 

Հիմնական պարտականություններ`

  • Agile/scrum նախագծերի և առաջադրանքների կառավարում;
  • Համաշխարհային լավագույն օրինակներին համապատասխան արտադրանքների մշակում, աշխատանքների և գործընթացների կոորդինացում;
  • Նախագծերի կառավարման մեթոդաբանության ապահովում (ինչպիսիք` Agile կամ Kanban);
  • Մարքեթինգային նախագծերի իրականացման նպատակով անհրաժեշտ ԻՏ/տեխնիկական փոփոխությունների նախաձեռնում;
  • JIRA և WRIKE համակարգերում առաջադրանքների և գործընթացների կառավարում:

 

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ԻՏ ոլորտներում

 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Նախագծերի վարման հիմունքների իմացություն (Scrum, Kanban);
  • Աշխատանքների պլանավորման և տարանջատման հմտություններ;
  • Հաղորդակցությունների կառուցման հմտություններ, շնորհանդեսներ անցկացնելու ունակություններ;   
  • Ղեկավարման և կազմակերպչական ձիրք;
  • Ակտիվություն, հետևողականություն, նախաձեռնողականություն և հնարամտություն;
  • Ինքնաուսուցման և ինքնազարգացման պատրաստակամություն;
  • Ուշադրություն մանրուքներին, ժամանակը կառավարելու ունակություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն: 

 

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում, ցանկալի է հեռահաղորդակցության բնագավառում;
  • Վերջին 2 նախագծերի պորտֆոլիոյի առկայություն:    

 

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Բժշկական ապահովագրություն:

 

 

Հայտերն ընդունվում են մինչև  2017 թ. սեպտեմբերի 25 -ը:

 

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am


< վերադարձ

Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016