Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Թափուր աշխատատեղեր




FTTB, ADSL/VDSL ցանցերի մոնիտորինգի տեխնիկական փորձագետ

 FTTB, ADSL/VDSL ցանցերի մոնիտորինգի տեխնիկական փորձագետ,

Ֆիքսված կապի ծառայությունների բարելավման նախագիծ

 

 

Հիմնական առաջադրանքները`

 

  • Ցանցի ընթացիկ վիճակի վերլուծություն և մոնիտորինգ, արդիականացմանն ուղղված պահանջների մշակում; 
  • Տեխնիկական հիմնահարցերի և դրանց առաջացման պատճառների բացահայտում և գնահատում;
  • Միջադեպերի վերլուծություն, խնդիրների կանխատեսում, ինչպես նաև արագ արձագանքման ընթացակարգերի մշակում;
  • Պլանի մշակում և իրականացման կազմակերպում:

 

Նախագծի ժամկետ

  • Ժամանակավոր, մինչև 1 տարի տևողությամբ

Հիմնական գործառնություններ`

  • Բաժանորդների  կողմից զանգերի կենտրոն ստացվող տեխնիկական բնույթի բողոքների վիճակագրության և կառուցվածքի վերլուծություն;
  • Ընկերության ADSL/VDSL և FTTB ցանցերի վերլուծություն; 
  • Սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների վիճակի գնահատում;
  • Սարքավորումների արդիականացման պահանջների մշակում;
  • Համապատասխան ստորաբաժանումներից պահանջների հավաքագրում և դրանց տեխնիկական իրականացման ժամկետների սահմանում; 
  • Տեխնիկական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության և հրատապության գնահատում, առաջնահերթությունների սահմանում; 
  • Տեխնիկական և կազմակերպչական թույլ օղակների բացահայտում, բարելավման արդյունավետ և աշխատող գործիքների առաջադրում;
  • Միացման ուղիների որակի և ընթացիկ ենթակառուցվածքի վերլուծություն;
  • Նախագծի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության գնահատում;
  • Որակի ընթացակարգերի մշակում;
  • Սարքավորումների կոնֆիգուրացիաների օպտիմիզացման միջոցառումների կազմակերպում:
  • Բարձրագույն կրթություն՝  տեխնիկական կամ ԻՏ ոլորտներում 

 

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն՝  Տեխնիկական կամ ԻՏ ոլորտներում 

 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, կապի համակարգերի շահագործման և զարգացման հիմնական տեխնոլոգիաների կառուցվածքի իմացություն;
  • Ցանցային սարքավորումների հետ աշխատելու հմտություններ;
  • OSI-ի, ցանցի տոպոլոգիայի, տրաֆիկի երթուղավորման իմացություն;
  • Linux-ի իմացություն, ցանցային կառավարման հմտություններ; 
  • ADSL և FTTB տեխնոլոգիաների հետ աշխատելու գործնական հմտություններ;
  • Անալիտիկ բարձր ունակություններ;
  • Հայերեն և  ռուսերեն լեզուների վարժ իմացություն,  անգլերենի վարժ իմացությունը հանդիսանում է մեծ առավելություն:

Ցանկալի հմտություններ`

  • Ցանցային կառավարման և խնդիրների ավտոմատացման փորձ;
  • Ծրագրավորման հմտություններ` նշված լեզուներից որևէ մեկ լեզվի իմացություն. Python, Perl, PHP, Bash, C++, Java;
  • SQL;
  • Նախագծերի կառավարման հմտություններ;
  • Հաճախորդների սպասարկման սկզբունքների իմացություն, սպասարկման աջակցման ծրագրերի հետ աշխատելու փորձ (Help Desk կամ հայցերի կառավարման համակարգ):

 

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ տեխնիկական կամ ԻՏ բնագավառներում;
  • Աշխատանքային փորձը հեռահաղորդակցության ոլորտում ցանկալի է:  

 

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Աշխատավարձը՝բարձր,  պայմանագրային հիմունքներով
  • Բժշկական ապահովագրություն:

 

Հայտերն ընդունվում են մինչև համապատասխան թեկնածուի ընտրությունը:

 

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am


< վերադարձ

Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016