Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Թափուր աշխատատեղեր




B2B մարքեթինգի փորձագետ

Տնօրինություն`

Կոմերցիոն տնօրինություն

 

Հիմնական պարտականություններ`

  • Շարժական և ֆիքսված կապի ծառայությունների մասով մարքեթինգային  վերլուծական աշխատանքների պլանավորում և իրականացում
  • Մարքեթինգային նախաձեռնությունների կոորդինացման, իրականացման և խթանման աշխատանքների իրականացում
  • Բիզնես սեգմենտի ծառայությունների բարելավմանն ուղղված ռազմավարության ձևավորում և պլանների մշակում
  • Նոր արտադրանքների / ծառայությունների ստեղծում և գործող ծառայությունների բարելավում 
  • Արտադրանքների մարքեթինգային միքսի կառավարում (սակագներ, բաշխման ուղղություններ,արտադրանքի հաղորդակցություն, որակ)
  • B2B շուկայում մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում:

 

Կրթություն`

  • ŸԲարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, ֆինանսերի կամ մաթեմատիկայի ոլորտում 

 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

• Մարքեթինգային վերլուծության և պլանավորման հիմունքների իմացություն;
• Հեռահաղորդակցության շուկայի հիմունքների իմացություն;
• Հաշվետվությունների և շնորհանդեսների պատրաստման և վարման հմտություններ;
• Վերլուծական մտածողություն;
• Նախագծերի կառավարման հմտություններ;
• Առաջնահերթություններ սահմանելու ունակություններ;
• Մարդկանց հետ բարդ իրավիճակներում աշխատելու և համագործակցելու կարողություններ;
• Ժամանակը կառավարելու ունակություն;
• Հաղորդակցվելու հմտություններ, ճկունություն և հնարամտություն;
• Սթրեսսակայունություն և  պատասխանատվություն;
• Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office (Excel-ի խորը իմացություն);
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:


 

Աշխատանքային փորձ`

  • Ÿ Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ուղղությամբ`ցանկալի է հեռահաղորդակցության կամ ԻՏ բնագավառի վաճառքի/մարքեթինգի ոլորտում: 

 

Փոխհատուցումներ և արտոնություններ`

• Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
• Բժշկական ապահովագրություն:


Հայտերն ընդունվում են մինչև համապատասխան թեկնածուի ընտրությունը:

 

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն  և ռուսերեն/ կամ  անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին հավակնում եք:

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am:


< վերադարձ

Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016