Գլխավոր էջ
РусскийՀայերենEnglish
Beeline
Ընկերության մասին / Թափուր աշխատատեղեր




Շարժական ինտերնետի մարքեթինգի մենեջեր

Տնօրինություն`

Մարքեթինգի ծառայություն, Կոմերցիոն տնօրինություն

 

Հիմնական պարտականություններ`

  • Շարժական ինտերնետի ծառայությունների զարգացման նպատակով ռազմավարության ձևավորում և մարքեթինգային պլանի կազմում;
  • Գլոբալ տենդենցների, սպառողների նախասիրությունների, շուկայական իրավիճակի և ընկերության ընդհանուր ռազմավարության վերլուծություն;
  • Շարժական ինտերնետի օգտատերերի համար նոր արտադրանքների/ծառայությունների մշակում և գործող առաջարկությունների բարելավում;
  • Արտադրանքների ներդրման ամբողջական ցիկլի ապահովում (նախաձեռնությունների համաձայնեցում, գործարկման կոորդինացում, հետ-վերլուծություն);
  • Շարժական ինտերների գծով մարքեթինգային վերլուծական աշխատաքների իրականացում`ծառայությունների որակի և հաճախորդների փորձի բարելավման նպատակով;
  • Մարքեթինգային ծառայությունների միքսի կառավարում (սակագներ, բաշխման ուղիներ և այլն);
  • Այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության կառուցում` մարքեթինգային աշխատանքների զարգացման և պորտֆոլիոյի օպտիմիզացման նպատակով: 

 

Կրթություն`

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի կամ ԻՏ ոլորտներում

 

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • Մարքեթինգային վերլուծության և պլանավորման հիմունքների իմացություն;
  • Շարժական կապի շուկայի հիմունքների և տեխնոլոգիաների իմացություն;
  • Արտադրանքի end-to-end վարման փորձ;
  • Մարքեթինգային բրիֆերի և բիզնես քեյսերի պատրաստման փորձ;
  • Հաշվետվություններ և շնորհանդեսներ պատրաստելու հմտություններ;
  • Վերլուծական և ռազմավարական մտածողություն;
  • Նախագծերի ղեկավարման ունակություն;
  • Ժամանակի կառավարման ունակություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ;
  • Ստեղծագործական միտք և հնարամտություն;
  • Արդյունքներին հասնելու ունակություններ;
  • Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
  • Սթրեսակայունություն, պատասխանատվություն և ուշիմություն;
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office, Excel ծրագրի խորացված իմացություն;
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:  

 

Աշխատանքային փորձ`

  • Առնվազն 2 տարվա փորձ, ցանկալի է հեռահաղորդակցության  բնագավառի մարքեթինգային կամ ԻՏ ծառայությունների մատուցման ոլորտներում:    

 

Փոխհատուցումներ և արտոնություններ`

  • Աշխատավարձը պայմանագրային հիմունքներով
  • Բժշկական ապահովագրություն:

 

 

Հայտերն ընդունվում են մինչև  2017 թ. սեպտեմբերի 26 -ը:

 

Ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցեով կամ հետևյալ էլ. փոստի հասցեով` : Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` www.beeline.am


< վերադարձ

Գլխավոր էջՌոումինգային հյուրերին (Welcome to Armenia)Աշխատանք Beeline-ումՄամուլինԳործընկերներինՆերդրողներին (Investor Relations)

Ծառայությունները մատուցվում են «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից: Տվյալ կայքում տեղադրված նյութերի չթույլատրված օգտագործումն արգելվում է: Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Beeline 2016